Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ
«Զանգեզուր լոգիստիկս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Մեղրիի ավազակոպճային խառնուրդի երևակման 1-ին և 2-րդ տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ նախատեսվող հանրային քննարկումը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 16։00-ին Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանում (հասցե` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Զ.Անդրանիկի 2)։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-13:00 14:00-18:00-ն) կամ ներկայացնել բանավոր` հանրային լսման ընթացքում, ինչպես նաև կարող եք գրել Hamaynq@meghri.am Էլ. փոստի հասցեին` 20 աշխատանքային օրվա ընթացում:
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ` Մեղրիի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նաիրա Մկրտչյան։
Էլ. փոստի հասցե` nairamkrtchyan21@gmail.com
Հեռ.` +374 286 4-35-00