30.05.23
Հրավիրում ենք հանրային քննարկման
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման համաձայն, ս.թ. հունիսի 8-ին, ժամը 15:30-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա «Ավազ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մալևի մոնցոդիորիտների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
|
|
29.05.23
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կանաչ էներգիայի օգտագործում համայնքների զարգացման համար» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանին է տրամադրվել 40 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի տեղադրման աշխատանքները ավարտվել են:
|
Կայանը տարեկան կարտադրի 60 000 կվտ հոսանք, որը կնվազեցնի Մեղրիի համայնքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսը տարեկան մոտ 3 մլն դրամով։ Ըստ ծրագրի, հաջորդ հինգ տարիներին համայնքը պարտավորվում է յուրաքանչյուր տարի 10 կվժ հզորությամբ կանայններ տեղադրել համայնքային նշանակության այլ շինությունների վրա: Ծրագրի իրականացման և աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին և մարզպետարանի աշխատակազմին, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին և Արփիսոլար ընկերությանը:
|
|
26.05.23
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ.
|
Այսօր, ինչպես և Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում, դպրոցական վերջին զանգի ղողանջը կազդարարի սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը։ Հարազատ կրթօջախներին հրաժեշտ կտան Մեղրի համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները։ Հարգելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս դպրոցական վերջին զանգի առթիվ: Վերջին զանգն իր մեջ հրաշալի խորհուրդն ունի. այն նոր կյանք թևակոխելու , ինքնադրսևորվելու , կյանքում իրական տեղը գտնելու խորհրդանիշ է։ Սիրելի՛ շրջանավարտներ, գիտեմ , որ փոքր-ինչ հուզված եք, քանի որ հրաժեշտ եք տալիս ձեզ այնքան հարազատ դարձած դպրոցին, որը ձեզ համար եղել է մի շտեմարան, որտեղից գիտելիքներ եք ստացել , կյանքի դարբնոց ...
Մանրամասն |
|
23.05.23
Նոր կայանի աշխատանքները բուռն ընթացքի մեջ են
|
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման նոր կայանի աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ֆինանսավորմամբ իրականացվում է Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժում և նոր կայանի կառուցում։Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի վարչության պետ Էմիլ Իվանյանը և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ Ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը այցելել են շինհրապարակ, որտեղ աշխատակիցները նրանց մանրամասն ներկայացրել են մինչ այսօր կատարված շինարարական աշխատանքները, քննարկվել է հետագա աշխատանքների հերթականությունը: Քննարկվել է համայնքում նախատեսվող այլ ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր ...
Մանրամասն |
|
22.05.23
Հրավիրում ենք հանրային քննարկման
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման համաձայն, ս.թ. հունիսի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ Ընկերության կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի դիորիտների և քվարցային դիորիտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում(3-րդ քննարկում):
|
|
22.05.23
Մեղրի համայնքի Վանք-Կալեր բնակավայրի կամուրջը անվտանգ և հասանելի է
|
Մինչ Վանք-Կալեր նոր կամրջի կառուցումը կարճաժամկետ լուծում է տրվել Վանք-Կալեր բնակավայրերի անանցանելիությանը` տեղադրելով մետաղական թռիչքային կամուրջ: Մեղրիի համայնքապետարանը համագործակցության, ներդրման և իրագործված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնում «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին` հանձինս տնօրեն Ազատ Գասպարյանի։
|
|
19.05.23
Շինարարական աշխատանքները ընթանում են
|
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման նոր կայանի աշխատանքները շարունակվում են։ Հայաաստանի տարածքային հիմնադրամի (ՀՏԶՀ) ֆինանսավորմամբ իրականացվում է Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժում և նոր կայանի կառուցում։ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և Մեղրու ՃՇՇՁ ՍՊ Ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը այցելել են շինհրապարակ, որտեղ աշխատակիցները նրանց մանրամասն ներկայացրել են շինարարական ընթացիկ և հետագա աշխատանքները՝ տեղում քննարկել մի շարք հարցեր։
|
|
18.05.23
Շվանիձոր բնակավայրի սուբվենցիոն ծրագրով վերանորոգված նախակրթարանի նոր ջրագծի և կոյուղու կառուցման աշխատանքները սկսված են:
|
Այսօր Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը այցելություն է կատարել Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայր: Բնակավայրի վարչական ղեկավարի և շինարարությունը իրականացնող ընկերության ներկայացուցչի կողմից համայնքի ղեկավարին ներկայացվել է ընթացիկ և հետագա աշխատանքները: Համայնքի ղեկավարը պարբերաբար այցելություններ է իրականացնում համայնքի բոլոր բնակավայրերում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |