Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: