Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի /այսուհետ` Համայնք/ ղեկավարը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի /այսուհետ՝ Աշխատակազմ/ մամուլի քարտուղարի 0,5դրույք թափուր պաշտոնի համար.
Մամուլի քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացի։
Ցանկացողները կարող են դիմել Մեղրիի համայնքապետարան, հասցե՝ Զ. Անդրանիկի 2 կամ զանգահարել հեռ.՝ 0286-4-35-00 (աշխատանքային օրերին՝ 09։00-13։00, 14։00-18։00)։