Հարգելի՛ բնակիչներ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման համաձայն, ս.թ. հունիսի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Զ. Անդրանիկի 2) տեղի կունենա «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ Ընկերության կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի դիորիտների և քվարցային դիորիտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում(3-րդ քննարկում):