Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: Հենց այս օրը 1895-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ռուսական ֆիզիկա-քիմիական հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը:Առաջին անգամ այս օրը մեծ շուգով նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա: Ռադիոյի օրը սովորաբար նշում են դասախոսները, ինչպես նաև ռադիոֆիզիկական ֆակուլտետների ուսանողներն ու շրջանավարտները: