ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային (համաշխարհային) օրը: Տոնը նվիրված է պարի բոլոր ոճերին: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ սկսել են նշել 1982-ից՝ ֆրանսիացի բալետմեյստեր Ժան-Ժորժ Նովերի ծննդյան օրը՝ բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, ով պարի պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։ Այս մասին գրում է calend.ru-ն:Տոնի հիմնադիրների մտահղացմամբ՝ այս տոնի գլխավոր գաղափարը պարի բոլոր ուղղությունների միավորումն է որպես արվեստի միասնական ձև, իսկ Պարի օրը առիթ է՝ այն պատվելու, բոլոր քաղաքական, մշակութային, էթնիկ սահմանները հաղթահարելու, մարդկանց հանուն բարեկամության և մտերմության միավորելու, ինչը նրանց հնարավորություն է տալիս խոսել մեկ լեզվով՝ պարի լեզվով:
|