Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.03.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԹԵՆԻՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Մեղրի համայնքում կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» թենիսի մրցաշարի համայնքային փուլը Մարտի 18-19-ը Մեղրի համայնքում անցկացվեց 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական թենիսի մրցաշարի համայնքային փուլը։ Մրցաշարը համախմբեց համայնքի դպրոցների աշակերտներին՝ խթանելով մարզական ոգին, առողջ ապրելակերպն ու թիմային համախմբվածությունը։ Մրցաշարին մասնակցում էին Մեղրու թիվ 1, Մեղրու թիվ 2, Լեհվազի, Շվանիձորի,Ագարակի միջնակարգ դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտները: Մարտի 18-ին թենիսի մրցաշարի 5-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող դարձավ Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցը, երկրորդ տեղը զբաղեցրեց Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ երրորդ հորիզոնականը՝ ... Մանրամասն
19.03.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Լիճք հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

19.03.25 ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵԼԻՔ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ
Այսօր՝ մարտի 19-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հրամանով Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան թաղամասի գերեզմանատանը իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ, որոնք կազմակերպվել են «Մեղրիի կոմունալ բարեկարգում, սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից։ Աշխատանքների շրջանակում հեռացվել են կուտակված աղբն ու չոր խոտերը, կարգի են բերվել արահետները, տարածքը ստացել է ավելի բարեկարգ տեսք։ Այս միջոցառումը կարևոր քայլ է շրջակա միջավայրի և համայնքի մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման համար։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հրամանով նախատեսվում են նաև մաքրման աշխատանքներ Ագարակ և Մեղրի քաղաքների գերեզմանատներում։ Հարգելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել գերեզմանատան տարածքի ... Մանրամասն
18.03.25 ԱԳԱՐԱԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱԼՎԱՆՔ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՈՒՅՔՈՎ
Այսօր՝ մարտի 18-ին, Մեղրի համայնքի Ագարակ մանկապարտեզի Ալվանք մասնաճյուղը համալրվեց նոր տեխնիկական սարքավորումներով՝ հեռուստացույց, երաժշտական կենտրոն, անլար խոսափողներ և հաց թխող սարք։ Գույքը տրամադրվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Նվիրաբերությունը նպատակ ունի աջակցել համայնքի կրթական հաստատություններին։ Ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Ծրագրի համակարգող Վասիլ Անանյանը, «Արևիք» ազգային պարկի տնօրեն Արթուր Սամվելյանը։ Հիմնադրամի հիմնական նպատակը ոչ միայն բնության պահպանությունն է, այլև տեղական համայնքների զարգացումը՝ կրթական և սոցիալական ... Մանրամասն
18.03.25 «ԵՐԿՆԱՅԻՆ ԿՅԱՆՔԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Մարտի 17-ին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի մշակույթի տանը տեղի ունեցավ Լենա Ղազարյանի հեղինակած «Երկնային կյանքեր» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Մեղրիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել Քահանա Խաչիկյանը, 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները, բնակիչներ և այլ հյուրեր։ Ելույթի ընթացքում համայնքի ղեկավարը նշեց, որ Մեղրին ոչ միայն հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող համայնք է, այլև հայրենասիրության, արժանապատվության և միասնության վառ օրինակ։ Նա ընդգծեց, որ «Երկնային կյանքեր» գիրքն այդ արժեքներն է փոխանցում։ Հատկանշական է, որ գրքի հովանավորը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ... Մանրամասն
17.03.25 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵՂՐՈւ ՏԲԿ»

Այսօր՝ մարտի 17-ին` Մեղրու տարածքային բժշկական կենտրոնում, կանանց մեկամսյակի առաջին ծնված բալիկին ու իր մայրիկին է այցելել Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդերեասյանը։ Փոքրիկ Սյունէն ընտանիքի չորրորդ զավակն է։ Խաչատուր Անդերեասյանը նվերներ հանձնեց ու մաղթեց քաջառողջություն, սեր, երջանկություն և խաղաղ մանկություն։

17.03.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, Պայմանավորված եղանակի բարձր ջերմաստիճանով` կտրուկ բարձրացրել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը՝ հատկապես անտառային և խոտածածկ տարածքներում։ Մեծապես կարևոր է Մեղրի համայնքում պահպանել անվտանգության կանոնները՝ կանխելու հրդեհները, հնարավոր վտանգները։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Մեղրիի համայքնապետարանը իրազեկում է՝ Արգելվում է նետել այրվող լուցկի կամ ծխախոտի չմարած մնացորդներ։ Մի՛ այրեք չոր խոտի խոզաններ, եթե դա չի կատարվում վերահսկվող կերպով՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ։ Մի՛ օգտագործեք անսարք սնուցման համակարգով մեքենաներ։ Բաց կրակից օգտվելիս՝ զգույշ եղեք վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում։ Մի՛ թողեք (թափեք) քսայուղով, բենզինով, կերոսինով ... Մանրամասն
17.03.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ մարտի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner