Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը:Օրը 1977 թվականին սահմանել է ԱՄՆ-ի ուռուցքաբանական ընկերությունը: Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվա նպատակն է նպաստել ծխելուց կախվածության տարածվածության նվազեցմանը, ծխելու դեմ պայքարի բնագավառում ներգրավել բնակչության բոլոր խավերին և բոլոր մասնագիտությունների բժիշկներին և հասարակությանն իրազեկել առողջության վրա ծխախոտի կործանարար ներգործության մասին:
Շատ մարդիկ պնդում են, որ ծխելուց հրաժարվելը դժվար է: Սակայն խնդիրը նիկոտինի հանդեպ կապվածության մեջ չէ, կան այլ, ավելի կարևոր և հիմնարար հանգամանքներ: