Համար | Ամսաթիվ | Տեսակ | Վարող | Նկարագրություն | | |
44 | 03/12/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու, օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու, տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին հանրային բաց քննարկումը։ |
|
|
43 | 16/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Հանդիպման նպատակն էր իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ |
|
|
42 | 14/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Հանդիպում համայնքի ակտիվ երիտասարդների հետ։ |
|
|
41 | 14/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ուսումնական և մշակութային հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ձմեռային տոների հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ համայնքի ամանորի զարդարման կազմակերպման հարցը: |
|
|
40 | 09/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Մ․ Մկրտչյանի, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանի ուղեկցությամբ այսօր՝ նոյեմբերի 8-ին, հանդիպումներն է անցկացրել Գործարանային փողոցի շենք 49-ի, Կառուցողների փողոցի շենք 2-ի և Արաքսաշեն փողոցի 1,2,3,4 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ։ Հանդիպումը նպատակ ուներ իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ |
|
|
39 | 08/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Հանդիպման օրակարգային հարցերն էին՝ 1.«Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում» սուբվենցիոն հայտերում «Ծրագրի ընդհանուր բյուջեն» կետում բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու համար նախատեսված գումարների հիմնավորում (բացի Մեղրի համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնից, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված 2-ի 24.4 կետի համաձայն` անհրաժեշտ է ներկայացնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման 10%-ը): |
|
|
38 | 07/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ․ Մկրտչյանի, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանի ուղեկցությամբ հերթական հանդիպումներն է անցկացրել բնակիչների հետ՝ Փարամազ փողոցի 8, 14 և Ադելյան փողոցի 7, 11 բազմաբնակարան շենքերի բակերում։ |
|
|
37 | 30/10/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Այցի նպատակն էր քննարկել ֆրանս- հայկական նոր համագործակցության հնարավորությունները և քույր քաղաք հաստատելու հարցը, ամրապնդել ֆրանս-հայկական բարեկամական կապերը՝ ընդգծելով երկու կողմերի միջև մշակութային և տնտեսական համագործակցության կարևորությունը: |
|
|
36 | 16/10/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ, ծանոթանալու կենտրոնի մշակութային և գործնական կյանքին, շենքային պայմաններին, խնդիրներին, առաջիկա ծրագրերին։ |
|
|
35 | 16/10/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը կրթօջախներ կատարած այցի շրջանակներում եղել է «Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հանդիպել կրթօջախի ղեկավարության, ուսուցիչների և աշակերտների հետ։ |
|
|