Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Վերժիկ Անուշավանի Գասպարյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաք Գործարանային փողոց 5/2 հասցեում գտնվող 64,9 քմ արտաքին մակերեսով շինությունը /անասնաշենքը/ և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03403 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0070-0035, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08022023-09-0027 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Վերժիկ Անուշավանի Գասպարյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Անասնաշենքի համար՝ 20 000 դրամ x 0,1209 x 64,9 քմ = 156 929 /մեկ հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր քսանինը / ՀՀ դրամ ։
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար ՝ 1221 դրամ x 340,3 քմ =415 507 / չորս հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր յոթ/ ՀՀ դրամ:
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |