Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու և անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը հողամասեր օտարելու մասին» N142-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 2-րդ կետում «0,1721» թիվը փոխարինել «0,44» թվով:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։ |