Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N93-Ն որոշումը, <ՊՐԵՍ ՍՏԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Է․ Խանզադյանի համայնքի ղեկավարին ներկայացրած 2022թ. օգոստոսի 12 -ի N 3634 -Տ հայտը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
<<ՊՐԵՍ ՍՏԵՆԴ >> ՍՊ ընկերությանը (գրանցման համարը` 286.110.06554) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ք․Մեղրի Հրապարակի 1 հասցեում գտնվող շարժական տաղավարում թույլատրել 2022 թվականի հուլիսի 01-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքով: