Համար  | Ամսաթիվ  | Տեսակ  | Վարող | Նկարագրություն  | | |
48 | 30/12/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Շրջայց «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում |
|
|
47 | 24/12/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի N17 հերթական նիստը |
|
|
46 | 19/12/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Դեկտեմբերի 19-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումը:Հանդիպման նպատակն էր համատեղ ջանքերով վեր հանել առաջիկա տարվա առաջնահերթությունները, բյուջետային ռեսուրսների բաշխման արդյունավետ մեխանիզմներ մշակել և ապահովել համայնքի զարգացմանն ուղղված ֆինանսական ճիշտ պլանավորում։Հատուկ ուշադրություն դարձվեց սոցիալական, կրթական, մշակութային և ենթակառուցվածքային ծրագրերի ապահովմանը։ |
|
|
45 | 06/12/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Տեղական (համայնքային) սոցիալական ծրագիր թեմայով հանրային քննարկումը, որի ընթացքում քննարկվեց Մեղրի համայնքի սոցիալական խնդիրները, Սոցիալական հանձնաժողովի (ՍՀ) կողմից մշակված ծրագիրը, որը կազմվել է հաշվի առնելով համայնքում առկա սոցիալական առաջնահերթությունները: |
|
|
44 | 03/12/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու, օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու, տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին հանրային բաց քննարկումը։ |
|
|
43 | 16/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Հանդիպման նպատակն էր իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ |
|
|
42 | 14/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Հանդիպում համայնքի ակտիվ երիտասարդների հետ։ |
|
|
41 | 14/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ուսումնական և մշակութային հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ձմեռային տոների հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ համայնքի ամանորի զարդարման կազմակերպման հարցը: |
|
|
40 | 09/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Մ․ Մկրտչյանի, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանի ուղեկցությամբ այսօր՝ նոյեմբերի 8-ին, հանդիպումներն է անցկացրել Գործարանային փողոցի շենք 49-ի, Կառուցողների փողոցի շենք 2-ի և Արաքսաշեն փողոցի 1,2,3,4 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ։ Հանդիպումը նպատակ ուներ իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ |
|
|
39 | 08/11/2024 | ՀԵՐԹԱԿԱՆ | ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
| Հանդիպման օրակարգային հարցերն էին՝ 1.«Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում» սուբվենցիոն հայտերում «Ծրագրի ընդհանուր բյուջեն» կետում բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու համար նախատեսված գումարների հիմնավորում (բացի Մեղրի համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնից, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված 2-ի 24.4 կետի համաձայն` անհրաժեշտ է ներկայացնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման 10%-ը): |
|
|