Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի «Ինքնակամ կցակառույցը օրինական ճանաչելու մասին» N811-Ա որոշման մեջ կատարել լրացումներ՝
1)Որոշման 1-ին մասը լրացնել «ինքնակամ ձևափոխված 1 բացվածքը» բառերով.
2)Որոշման 2-րդ մասը լրացնել «1 ինքնակամ բացվածքի համար 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։