07.05.24
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և Խաղաղության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
Ժամը 12:30-ին ծաղկեդրում Ագարակ քաղաքում` զոհվածների հուշակոթողին: Ժամը 13։30-ին ծաղկեդրում Մեղրի քաղաքում գտնվող Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողներին (Կենտրոնական հրապարակ): Ժամը 14:00-ին հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառում «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Մեղրիի Մշակույթի տանը:
|
|
05.05.24
Շախմատի օլիմպիադա
|
Այսօր` մայիսի 5-ին, Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի 2-րդ համայնքային փուլը: Միմյանց դեմ մրցում էին Ագարակի, Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2, Ալվանքի, Կարճևանի, Վարդանիձորի, Լեհվազի դպրոցները: Մրցաշարի հաղթող դարձավ և մարզային փուլի ուղեգիր նվաճեց Մեղրիի թիվ 1 դպրոցը, երկրորդ հորիզինականը զբաղեցրեց Ագարակի, իսկ երրորդ հորիզինականը` Վարդանիձորի դպրոցները: Հաղթող թիմերին մաղթում ենք նոր նվաճումներ:
|
|
03.05.24
♟️ Շախմատ մրցաձևը Մեղրի համայնքում
|
Այսօր՝ մայիսի 3-ին, Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման շախմատ մրցաձևի համայնքային փուլը։ Մարզական միջոցառմանը մասնակցում էին Ագարակի , Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2 և Վարդանիձորի դպրոցները։ Առաջնության համար մղվող մրցապայքարում` Ագարակի միջնակարգ դպրոցը զբաղեցրեց առաջին հորիզոնականը, Մեղրիի թիվ 2 դպրոցը ՝ երկրորդ հորիզոնական, իսկ Մեղրիի թիվ 1 դպրոցը՝ երրորդ հորիզոնական։ Բոլոր թիմերը Մեղրի համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ հաղթանակի և մասնակցության համար:
|
|
02.05.24
Սոցիալական ծառայությունների մասնակացային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողովի ստեղծում
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ․Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ 2023 թվականի փետրվարի 1-ից Սյունիքի մարզի 7 համայնքներում իրականացվում է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն ծրագրի նախաձեռնողների և Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի աջակցությամբ համայնքում ստեղծվելու է սոցիալական ծառայությունների մասնակացային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողով։Հանձնաժողովի ստեղծման նպատակն ...
Մանրամասն |
|
02.05.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ մայիսի 6-ին և 7-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի(ՄՍԶԾ) հետ համատեղ կիրականացնի «Մարդկային անվտանգության հայեցակարգի ինտեգրումը Սյունիքի մարզի վերականգնման քաղաքականության գործընթացում» ծրագիրը։Դասընթացի նպատակն է՝•մասնակիցներին փոխանցել մարդկային անվտանգության մոտեցման•արժեթղթային վերլուծության•կանաչ աշխատատեղերի•արդար աշխատանքային փոխակերպման•ուղենիշների•աշխատանքի միջազգային չափորոշիչներիվերաբերյալ համապարփակ գիտելիքներ և հմտություններ։Դասընթացին կարող են մասնակցել՝✔️ՏԻՄ-ի անդամներ✔️ՀԿ-ներ✔️մասնավոր հատվածի ներկայացուցիչներ✔️Սյունիքում ...
Մանրամասն |
|
01.05.24
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը` Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ
|
Սիրելի´ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով, եռանդուն գործունեությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը:Չնայած առկա բոլոր դժվարություններին` մենք անում ենք հնարավոր ամեն բան մեր համայնքում արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին: Մաղթում եմ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` ...
Մանրամասն |
|
01.05.24
Ի նպաստ համայնքի
|
Ապրիլի 30-ին՝ Սյունիքի մարզպետ Ռ.Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խ.Անդրեասյանը, «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Ն.Զաքարյանը և աշխատակիցները, վարչական ղեկավարները , Մեղրի համայնքի ղեկավար Բ.Զաքարյանի գլխավորությամբ կատարեցին կանադական սուպեր բլյու եղևնիների տնկում` Մեղրի համայնքի Վանք-Կալեր կամրջի հարևանությամբ: Հարգելի’ բնակիչներ, թող այս հերթական ծառատունկը օրինակ ծառայի, որ միասին գործենք ի շահ համայնքի, կանաչապատենք մեր շրջակա միջավայրը և նպաստենք օդի մաքրմանը:
|
|
30.04.24
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Մեղրի համայնք
|
Այսօր՝ ապրիլի 30-ին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և մարզպետի աշխատակազմը հերթական աշխատանքային այցով Մեղրի համայնքում էին։Այցի շրջանակներում Ռ.Ղուկասյանը ընդունեց համայնքի բնակիչներին՝ լսելով նրանց հուզող խնդիրներն ու առաջարկությունները։Հաջորդիվ Ռ.Ղուկասյանը, Բ.Զաքարյանը և աշխատակազմը հանդիպում ունեցան Մեղրի համայնքի վարչական ղեկավարների և ավագանու անդամների հետ։Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց նախորդ այցերի ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից ֆիքսված՝ համայնքի տարբեր բնակավայրերում առկա խնդիրների շուրջ։Հիշեցնենք, որ Ռ.Ղուկասյանը այցելություններ էր կատարել Մեղրի համայնքի բոլոր գյուղական բնակավայրեր և տեղում արձանագրել բնակչությանն անհանգստացնող խնդիրները, նույնիսկ որոշներին տեղում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |