Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրային քննարկում
2024,Մայիս 13 - Հունիս 13
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մայիս 14 - Օգոստոս 14
Հայտարարություն
2024,Մայիս 2 - Հունիս 3

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.05.24 Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հրաժարականի և պաշտոնավարման ընթացքի մասին
Սիրելի քաղաքացիներ, հարգարժան գործընկերներՀամաձայն ՙՀանրապետություն՚ կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 03․11․2021թվականին ստորագրված համագործակցության հուշագրի, ես՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանս, այսօր ներկայացում եմ ձեզ ու համայնքին իմ հրաժարականը և ըստ ընթացակարգի ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար: Իսկ մինչ այդ համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի: Մեր դեպքում պարոն Խ․ Անդրեասյանը։Մինչև հրաժարականը՝ ուզում եմ հակիրճ ամփոփել իմ պաշտոնավարման ընթացքը: Իմ ընտրվելու օրից սկսած՝ հաղթահարել ենք շատ խոչընդոտներ, ... Մանրամասն
16.05.24 ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵՂՐԻՈՒՄ
Մայիսի 15-ին՝ հռչակավոր վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մարզային շրջագայության շրջանակում «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում հանդես եկան աննախադեպ երաժշտական համարներով։
Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից։
Համերգն իրականացվեց Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ։
14.05.24 Հրավիրում ենք հանրային քննարկման
Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ «Իրան -Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման  օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի (Վարդանիձոր, Թխկուտ և Այգեձոր բնակավայրեր) վարչական տարածքում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի Բողաքար գետի ձախ ափին հարող 8.4 հա տարածքի անտառապատման վերաբերյալ հանրային քննարկումը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 17։00-ին՝ Վարդանիձոր բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ․ Վարդանիձոր Փ․ 1, Շ․1)։Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք զանգահարել Մեղրիի համայնքապետարան` +374 286 4-35-00 հեռախոսահամարին (աշխատանքային ... Մանրամասն
14.05.24 Իրազեկում 2024 թվականի տեղական տուրքերի եվ վճարների տեսակների, դրույքաչափերի եվ արտոնությունների սահմանելու մասին
 Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ՛Համաձայն Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի եվ վճարների տեսակների, դրույքաչափերի եվ արտոնությունների սահմանելու մասին Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի  N-04Ն  որոշման, սույն թվականի հունվարի 1-ից համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց մեկ ամսվա համար՝ բնակմակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար է սահմանվել  10 (տասը) ՀՀ դրամ (Հավելված 4-րդ)։ Ավագանու որոշմանը, հավելված 4-րդին և բազմաբնակարան շենքերի հասցեների հաշվեհամարներին ... Մանրամասն
14.05.24 ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ
Այսօր՝ մայիսի 14-ին, Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» թենիս մրցաձևի համայնքային փուլը։
Մարզական միջոցառմանը մասնակցում էին Մեղրիի թիվ 1, Մեղրիի թիվ 2 և Լեհվազի միջնակարգ դպրոցները։
Համառ մրցապայքարում`
  • Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցը զբաղեցրեց առաջին հորիզոնականը,
  • Մեղրիի թիվ 2 դպրոցը ՝ երկրորդ հորիզոնականը, իսկ
  • Լեհվազի միջնակարգ դպրոցը՝ երրորդ հորիզոնական։
Բոլոր թիմերը Մեղրի համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ հաղթանակի և մասնակցության համար:
13.05.24 Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N5 արտահերթ նիստ
Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 17:00-ին, տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի N5 արտահերթ նիստը:
09.05.24 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ․Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են: Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ժողովրդի պատմության մեջ քիչ չեն այդպիսի փառավոր հաղթանակների և սխրանքների հերոսական դրվագները:Մայիսյան հաղթանակները խորհրդանշում են մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը հայրենիքին: Մենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով ենք տոնում այս օրը:Սիրելի´ հայրենակիցներ, հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակը ... Մանրամասն
09.05.24 ՄԱՅԻՍ 9-ՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Մայիսի 9-ի` Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ, Մեղրի և Ագարակ քաղաքներում համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորությամբ` համայնքի ղեկավարությունը, համայնքի ուժային կառույցների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, բնակիչները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողներին:Ծաղկեդրումից հետո Մեղրիի Մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ- ի Մեղրիի մշակույթի տանը կայացավ «Պատմական հաղթանակները չեն մոռացվում» խորագիրը կրող միջոցառումը, որին իրենց մասնակցությունը ունեցան Մեղրիի Մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ- ի պարի, երգի և երգչախմբի սաները, «Մեղրի համայնքի Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պարային բաժնի, Հենրիկ Իգիյանի անվան ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner