Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետով և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1855-Ն որոշմամբ.
որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Վերոնշյալ շենքի և շենքի ծավալից դուրս բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերը, որոնք համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին, անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
4. Ինքնակամ կառույցներն իրականացրած անձանց ծանուցել սույն որոշման մասին:
5.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: