Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 սեպտեմբերի 2020 թ.

ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՓԱՐԱՄԱԶ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15 ՇԵՆՔԻՆ ԿԻՑ (ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ) ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԴՐԱ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-իթիվ 912-Ն որոշման 25-րդ կետով և 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1855-Ն որոշմամբ.

որոշում եմ՝

1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն ճանաչել օրինական:

2. Ընդունել ի գիտություն, որ Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Վերոնշյալ շենքի և շենքի ծավալից դուրս բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերը, որոնք համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջներին, անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

4. Ինքնակամ կառույցներն իրականացրած անձանց ծանուցել սույն որոշման մասին:

5.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝652e723c-c7ae-4888-9001-a4512fb0b449



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner