Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 285-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 285-Ա

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի թիվ 04-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Վարդան Սասունի Զաքարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի մարտի 28-ի N1432-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Թույլատրել Վարդան Սասունի Զաքարյանին՝ որպես կառուցապատող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 6-րդ փողոցի 13/1 հասցեում գտնվող 190,1 քառակուսի մետր տարածքից 160,1 քառակուսի մետրի քանդման աշխատանքներից առաջացած շինարարական և խոշոր եզրաչափի աղբը հավաքել և տեղափոխել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցին հարակից տարածքում գտնվող աղբավայր:

2.Սահմանել, որ Վարդան Սասունի Զաքարյանը սույն որոշման ընդունման պահից տասնօրյա ժամկետում պարտավոր է Մեղրիի համայնքապետարանի 900305000938 հաշվեհամարին վճարել 36 000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրաման թույլտվության համար (շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը կցվում է):

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.33 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner