Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 մարտի 2024 թ.

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի թիվ 04-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Վարդան Սասունի Զաքարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի մարտի 28-ի N1432-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Թույլատրել Վարդան Սասունի Զաքարյանին՝ որպես կառուցապատող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 6-րդ փողոցի 13/1 հասցեում գտնվող 190,1 քառակուսի մետր տարածքից 160,1 քառակուսի մետրի քանդման աշխատանքներից առաջացած շինարարական և խոշոր եզրաչափի աղբը հավաքել և տեղափոխել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցին հարակից տարածքում գտնվող աղբավայր:

2.Սահմանել, որ Վարդան Սասունի Զաքարյանը սույն որոշման ընդունման պահից տասնօրյա ժամկետում պարտավոր է Մեղրիի համայնքապետարանի 900305000938 հաշվեհամարին վճարել 36 000(երեսունվեց հազար ) ՀՀ դրամ տեղական վճար՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրաման թույլտվության համար (շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը կցվում է):

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(43.33 Կբ)
Փաստաթուղթ՝22822150-4b82-48cb-82a2-dc974d5b059b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner