Այսօր: Ուրբաթ, 11 Հոկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/09/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
06/10/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.

ԼՈՏ 1 - Ծածկագիր 09-002-0064–0118 Մեղրի համայնքի Ագարակ Սահմանամերձ փողոց 12/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության պահեստարանների հողեր գործառնական նշանակության 0,0433 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 30% ոչ հիմնական շինություն՝ տաղավար տեղադրելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 600 000 դրամ: Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 07-ին ժամը 10:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 10000 դրամի չափով վճարի անդորրագիր, (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե՝ 900305081433 հաշվեհամարին), գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։ Մրցութային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Հողամասի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։ Մրցույթի կանոնակարգին և կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.

ԼՈՏ 1 - Ծածկագիր 09-005-0706-0056 Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության այլ հողատեսքի 0,16689 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 5500 դրամ: Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 07-ին ժամը 10:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 10000 դրամի չափով վճարի անդորրագիր(որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե՝ 900305081433 հաշվեհամարին), գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։ Մասնակիցները հայտի հետ կարող են ներկայացնել լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ տվյալներ՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համառոտ ծրագիր /ոռոգման համակարգի անցկացում, հողամասի բարելավման ուղղված գործառույթներ, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն/, սոցիալական /բարեգործական/ բաղադրիչի առկայություն, որոնք համապատասխան գնահատման մեթոդով հաշվի են առնվելու հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու համար։ Մրցույթում հաղթելու դեպքում ներկայացված պարտավորությունները նեռարվելու են կնքվելիք հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագրում։ Հաղթած մասնակիցը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Մրցույթում հաղթող անձը պարտավոր է վարձակալվող հողամասը օգտագործել համաձայն ագրոտեխնիկական պահանջների և իրականացնել սահմանված բնապահպանական միջոցառումներ՝ հողամասի օգտագործման միջոցների և դրանց այն մասի արգելումը, որոնք հանգեցնում են հողի որակի ու բերրիության անկմանը կամ շրջակա բնական միջավայրի վատթարացմանը։ Մրցութային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։ Հողամասը երեք տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը դադարում է: Մրցույթի կանոնակարգին և վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Տեղեկությունների համար դիմել Մեղրի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս +374 28643500: 

Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner