Այսօր: Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/07/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (9 լոտ)՝ բաց եղանակով:

Գյուղատնտեսական հողերից՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար

Լոտ 1. Մեղրի համայնք գյուղ Լեհվազ 0,3158 հա հողամաս, ծածկագիր՝ 09-037-0127-0039 մեկնարկային գինը –157 900 դրամ

Բնակավայրերի հողերից՝ հասարակական շինություն կառուցելու համար

Լոտ 2. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,05722 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0715-0027 մեկնարկային գինը –744 000դրամ

Լոտ 3. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,05484 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0061—0082 մեկնարկային գինը –713 000դրամ

Լոտ 4. Մեղրի համայնք քաղաք Ագարակ 0,08636 հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0061-0082 մեկնարկային գինը –1 1226 80դրամ

Լոտ 6. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,00264 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0025-0028 մեկնարկային գինը –50 160դրամ

Լոտ 5. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,00837 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0068-0052 մեկնարկային գինը –159030դրամ

Լոտ 6. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,00264 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0025-0028 մեկնարկային գինը –50 160դրամ

Բնակավայրերի հողերից՝ բնակելի տուն կառուցելու համար

Լոտ 7. Մեղրի համայնք քաղաք Ագարակ 0,03282 հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0014-0007 մեկնարկային գինը –426 660դրամ

Լոտ 8. Մեղրի համայնք գյուղ Նռնաձոր 0,12909 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0005-0002 մեկնարկային գինը –123 930դրամ

Արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից՝ արդյունաբերական օբյեկտ կառուցելու համար Լոտ

9. Մեղրի համայնք քաղաք Ագարակ 0,0938 հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0069-0031 մեկնարկային գինը –1 219 400դրամ

Աճուրդը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 02-ին ժամը 10:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:

Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան: 

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե՝ 900305081433 հաշվեհամարին), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:   Հայտերն ընդունվում են աշխատանքայինօրերին, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ ։ Աճուրդի  կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն  ու  պայմանագրի  նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին  կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 50 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23  0286-4-35-00):  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner