Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հանրային քննարկումներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/05/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
08/06/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Լիճքվազ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ձեռնարկող) նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում, 2012թ. նոյեմբերի 22-ին տրամադրված թիվ ԼՎ-293 լեռնահատկացման ակտի սահմաններում 2022-2024թթ. ժամանակահատվածում կառուցել լեռնահարստացման ֆաբրիկա (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն)։

Նախատեսվող գործունեության նպատակը Լիճքվազ-Թեյի հանքի թերբեռնվածության հաղթահարումը և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը, հանքաքարի վերամշակման համար օգտագործվող սարքավորանքի և տեխնոլոգիական սխեմաների՝ հանքաքարի բնութագրերին լիարժեք համապատասխանության ապահովումը և շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցությունների նվազեցումն է։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի շենքում (հասցե՝ Զորավար Անդրանիկի 2)՝ ավագանու նիստերի դահլիճում, տեղի կունենա Ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում:

Հանրային քննարկումն իրականացնում են Ձեռնարկողը և Մեղրի համայնքի ղեկավարը՝ համատեղ:

Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև: Ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան՝ Զորավար Անդրանիկի 2 հասցեով, կամ զանգահարելով +374 (286) 4 3423 հեռախոսահամարով կամ գրելով meghri.syuniq@mta.gov.am էլ. հասցեով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (7.6ՄԲ)
file (3.1ՄԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner