ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (4 լոտ)՝ բաց եղանակով:
Գյուղատնտեսական հողերից՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար
Լոտ 1. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0.33608 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0735-0005 մեկնարկային գինը –336080 դրամ
Լոտ 2. Մեղրի համայնք գյուղ Ալվանք 0,7722 հա հողամաս, ծածկագիր՝ 09-009-0151-0003 մեկնարկային գինը –101360դրամ
Բնակավայրերի հողերից՝ բնակելի տուն կառուցելու համար
Լոտ 3. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,09149 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0067-0058 մեկնարկային գինը –1 738 310դրամ
Լոտ 4. Մեղրի համայնք քաղաք Մեղրի 0,05913 հա հողամաս, ծածկագիր՝ 09-005-0071-0028 մեկնարկային գինը – 768690 դրամ
Աճուրդը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 20-ին ժամը 14:30-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան: Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե՝ 900305081433 հաշվեհամարին), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ ։ Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու պայմանագրի նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 50 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23 0286-4-35-00):