Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր:Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ առաջին միջազգային ուղերձը գրվել է 1962թ.` ֆրանսիացի գրող եւ նկարիչ Ժան Կոկտոյի կողմից:«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron (θέατρον) բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվում` ողբերգություն եւ կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները: