Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2024 թվականի N 188-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N811-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի «Ինքնակամ կցակառույցը օրինական ճանաչելու մասին» N811-Ա որոշման մեջ կատարել լրացումներ՝

1)Որոշման 1-ին մասը լրացնել «ինքնակամ  ձևափոխված 1 բացվածքը» բառերով.

2)Որոշման 2-րդ մասը լրացնել «1 ինքնակամ բացվածքի համար 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ» բառերով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2024թ. փետրվարի  26
        
ք․ Մեղրի