Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 փետրվարի 2025 թվականի N 66-Ա

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 06-ի N113-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` մարզ Սյունիք, համայնք Մեղրի Մեղրի ք․, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0036), մարզ Սյունիք, համայնք Մեղրի Ագարակ ք․, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0037), մարզ Սյունիք, համայնք Մեղրի գյուղ Լեհվազ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0034), մարզ Սյունիք, համայնք Մեղրի գյուղ Գուդեմնիս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0035) հասցեներում գտնվող գույքը՝ գազամատակարարման համակարգերը անհատույց օգտագործման (շահագործման) իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը։

2.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Անդրեասյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործողի (շահագործողի) հետ կնքել անհատույց օգտագործման  մասին պայմանագիր:

3.Ընդունել ի գիտություն, որ.

1)անհատույց օգտագործման  մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2)պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Փոխառուի կողմից, իսկ նոտարական վավերացման ծախսերը` Փոխատուի կողմից:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Մկրտչյանը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2025թ. փետրվարի  06
        
ք․ Մեղրի