Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Մկրտիչ Լյուդվիգի Մարտիրոսյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի մայիսի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 06․05․2024 թվականին տրված տեղեկանքի և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների` քննարկվող VOLVO S40 1.9 D մակնիշի 36VO432 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում Է քաղաքացի Մկրտիչ Լյուդվիգի Մարտիրոսյանի սեփականությունը, ինչը Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ:
VOLVO S40 1.9 D մակնիշի 36VO432 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա 2021-2023 թվականների գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 06.05.2024 թվականի դրությամբ կազմում են 33855 (երեսուներեք հազար ութ հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ, ինչը չի վճարվել։
2024 թվականի մայիսի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի մայիսի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Մկրտիչ Լյուդվիգի Մարտիրոսյանը (հիմք՝ 08.05.2024 թվականի թիվ AL0122589874AM փոստային անդորրագիր՝ ստացման վերաբերյալ հետադարձ հավաստմամբ), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքի, ինչպես նաև 240520109804000-240520080080000, 240520110677000-240520080079000, 240520110675000-240520080077000, 240520110676000-240520080078000 վճարման հանձնարարականների՝ կատարվել է ամբողջությամբ վճարում՝ VOLVO S40 1.9 D մակնիշի 36VO432 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 3-րդ մասով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ