 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2025 թվականի N 18-Ա
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N 18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումները, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի կառավարիչ Ստեփան Սիմոնյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 16-ի N187-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի 1 հասցեում գործող (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Գ. Լուսավորիչի փողոց 13, ՀՎՀՀ 02566492) «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը տեղադրել (տեղաբաշխել) 2 քմ այլ արտաքին գովազդ:
2.«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 36000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2025թ. հունվարի 20
ք․ Մեղրի