 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2025 թվականի N 12-Ա
«ԱՐԵԳԱԿ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N18-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումները, «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Մայիլյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 14-ի N145-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 26 շենք, 26 հասցեում գործող (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ամիրյան փողոց, 4/6 շենքի N 146, 147, 152 և 153 տարածքներ, ՀՎՀՀ 02581899) «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տեղադրել (տեղաբաշխել) 9.84 քմ այլ արտաքին գովազդ:
2.«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 177 120 (մեկ հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր քսան) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2025թ. հունվարի 15
ք․ Մեղրի