Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2024 թվականի N 471-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ` ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 21 ՇԵՆՔԻ ԹԻՎ 5 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594 հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 15-ի N39-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ ք.Ագարակ, Չարենցի փողոց, շենք թիվ 21, բնակարան 5 հասցեում գտնվող գույքը՝ 64,0 ք.մ. մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1424567) անհատույց (նվիրատվության կարգով) որպես սեփականություն օտարել Արմո Ենոքի Պողոսյանին։

2.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Արտավազդ Արզումանյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:

3.Ընդունել ի գիտություն, որ.

1)նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2)պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Մկրտիչ Մկրտչյանը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝                                             Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. մայիսի  21
        
ք․ Մեղրի