ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2024 թվականի N 941-Ա
ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ» Համայնքային կառավարչական հիմնարկ, ի դեմս աշխատակազմի քարտուղարին փոխարինող Լարիսա Գրիգորյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի նոյեմբերի 21-ի N5223-Ա դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Լեռնագործներ, Տերյան, Թումանյան, Կոմիտաս, Շինարարներ, Իսահակյան, Ալավերդյան փողոցների և մայթերի ասֆալտապատման աշխատանքների համար։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմը, պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 26
ք․ Մեղրի