ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 195-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել լրացումներ և գույքացանկ ներառել ձեռքբերված գույքը՝ համաձայն հավելվածի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Բ. ԶԱՔԱՐՅԱՆ
2024թ. փետրվարի 28
ք․ Մեղրի