 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2024 թվականի N 194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ֆոնդային բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» (08.01.01.51) ծրագրի 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածից 5 340 000 (հինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ և ավելացնել 5 340 000 (հինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ «Բնակարանային շինարարություն» (06․01․01․51) ծրագրի 5111 (Շենքերի և շինությունների ձեռքբերում) հոդվածին:
2.Նվազեցնել 45.36.00 դասակարգմամբ (Նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության թույլտվության համար) «Տեղական տուրքեր» եկամտատեսակից 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ 45.32.00 դասակարգմամբ (Շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների թույլտվության համար) եկամտատեսակին։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Բ. ԶԱՔԱՐՅԱՆ
2024թ. փետրվարի 28
ք․ Մեղրի