ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2024 թվականի N 943-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ֆոնդային բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» (04.05.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 26 890 000 (քսանվեց միլիոն ութ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ և ավելացնել
1․16 890 000 (տասնվեց միլիոն ութ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ «Բնակարանային շինարարություն» (06.01.01.51) ծրագրի 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին,
2․ 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ «Ճանապարհային տրանսպորտ» (04.05.01.51) ծրագրի 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 26
ք․ Մեղրի