Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թվականի N 17-Ա

ԴԱՎԻԹ ԼԻԲԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐՈՆ (ՕԳՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Լիբիկի Կարապետյանի 15.01.2025 թ. Մեղրի համայնքի ղեկավարին ուղղած 166-Ք դիմումը և Նարեկ Դավիթի Կարապետյանի համաձայնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Դավիթ Լիբիկի Կարապետյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքներն ու կատարել պարտականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 16-ի թիվ 1 նիստի արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի 2-րդ բնակելի թաղամաս, տուն 11 հասցեի բնակիչ Դավիթ Լիբիկի Կարապետյանի (ծնված` 02.06.1966թ.) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա որդուն՝ Նարեկ Դավիթի Կարապետյանին (ծնված` 01.05.1991թ.):

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2025թ. հունվարի  17
        
ք․ Մեղրի