Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2024 թվականի N 947-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ՎԵՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 09424359) կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023NZTLVZ) և քննության առնելով Արտավազդ Վանիկի Սարգսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N4850-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան փողոց 62 հասցեում գտնվող՝ Արտավազդ Վանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N2809295) 09-005-0005-0030 կադաստրային ծածկագրով 0.07958 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 90.6 քմ ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն և բաց պատշգամբ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք` ճանաչել օրինական:

2.Տեղեկացնել Արտավազդ Վանիկի Սարգսյանին, որ ինքնակամ կառուցված 90.6 քմ ընդհանուր մակերեսով կառույցի (բնակելի տուն և բաց պատշգամբ) համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել 109 536 (մեկ հարյուր ինը հազար հինգ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ (10 000 դրամ x 0.1209 x 90.6 քմ = 109 536 ՀՀ դրամ): Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի վրա:

6․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. նոյեմբերի  29
        
ք․ Մեղրի