Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Անհատ ձեռնարկատեր Վիոլետա Հակոբյանը, հանդիսանալով աղբահանության վճար վճարող սուբյեկտ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել աղբահանության վճար վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի մայիսի 03-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` աղբահանության վճարի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 03․05․2024 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտի՝ անհատ ձեռնարկատեր Վիոլետա Հակոբյանի կողմից աղբահանության վճարի գծով պարտավորությունը չեն կատարվել և այն կազմում է ընդհանուր 179707 (մեկ հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր յոթ) ՀՀ դրամ:
2024 թվականի մայիսի 03-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի մայիսի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է անհատ ձեռնարկատեր Վիոլետա Հակոբյանը (հիմք՝ 13.05.2024 թվականի թիվ AL0122565081AM փոստային անդորրագիր՝ ստացման վերաբերյալ հետադարձ հավաստմամբ)։
Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 17․05․2024 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտի՝ անհատ ձեռնարկատեր Վիոլետա Հակոբյանի կողմից աղբահանության վճարի գծով պարտավորությունը չեն կատարվել և այն կազմում է ընդհանուր 59999 (հիսունինը հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ, և ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 21-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ