Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2024 թվականի N 189-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ԱՇՈՏ ԱՐՄՈՅԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N06-Ա և փետրվարի 15-ի  N22-Ա  որոշումները և Աշոտ Արմոյի Ադամյանի՝ գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գ․ Նժդեհի փողոց 37 հասցեում գտնվող 84,4 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ավտոտեխսպասարկման կետ) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,00844 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0061-0093, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N28122023-09-0076 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 918 356 (ինը հարյուր տասնութ հազար երեք հարյուր հիսունվեց) ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին շինության համար՝ 90 000 դրամ x 0,1209 x 84,4 քմ = 918 356 ՀՀ դրամ), 103 052 (մեկ հարյուր երեք հազար հիսուներկու) ՀՀ դրամով (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայված հողատարածքի համար՝ 1221 դրամ x 84,4 քմ = 103 052 ՀՀ դրամ) կառույցն իրականացրած ֆիզիկական անձ Աշոտ Արմոյի Ադամյանին:

2.Ընդունել ի գիտություն, որ

1)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000  (երեսուներեք հազար)  ՀՀ դրամ։

2)Անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Բ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2024թ. փետրվարի  27
        
ք․ Մեղրի