Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Արարատ Գրիգորիի Թումանյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաքի Սայաթ-Նովայի փողոց 23 հասցեում գտնվող 127,2 քմ արտաքին մակերեսով շինությունը /օժանդակ շինությունը/ և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12397 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0079-0027, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29062023-09-0027 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Արարատ Գրիգորիի Թումանյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Օժանդակ շինության համար 20 000 դրամ x 0,1209 x 127,2 քմ =307570 /երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ
2) Ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատիկի համար՝ 1221 դրամ x 381,6 քմ = 465934/չորս հարյուր վաթսունհինգ հազար ինը հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ
3) Ինքնակամ կառույցով զբաղեցրած տարածքի մակերեսի եռապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 3663 դրամ x 858,1 քմ = 3143221 /երեք միլիոն հարյուր քառասուներեք հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ
4) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |