Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու անդամ Բագրատ Զաքարյանին, 2024 թվականի մայիսի 23-ին ք.Գորիս՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 2023 թվականի արդյունքներն ամփոփող քննարկմանը մասնակցելու նպատակով տրամադրել դրամական փոխհատուցում՝ օրապահիկ:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի վրա: