Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2021թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 26-Ա որոշումը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Ստեղծել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝
1) «<Հանրապետություն»
2) «Քաղաքացիական պայամանագիր»
3) «Ազատական»
4) «Ապրելու երկիր»:
2.Հանձնարարել ավագանու խմբակցություններին Մեղրի համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները և ազգանունները: |