Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Ռաֆիկ Համլետի Դավթյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 4-րդ փակուղի 2/3 հասցեում գտնվող 80,8 քմ արտաքին մակերեսով շինությունների /գոմը, օժանդակ շինությունը և ծածկը/ և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,02947 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0072-0021, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 20062023-09-0035 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Ռաֆիկ Համլետի Դավթյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Շինությունների համար՝ 20 000 դրամ x 0,1209 x 80,8 քմ = 195375 /մեկ հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի՝ 1221 դրամ x 294,7քմ =359829 /երեք հարյուր հիսունինը հազար ութ հարյուր քսանինը/ ՀՀ դրամ
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |