Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2 մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1․Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2․ՈՒժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N2-Ն որոշումը։ |