Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը և Բախշի Բախշյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հունիսի 11-ի N 2494-S հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Բախշի Բախշյանին (գրանցման համարը՝ 79.00621) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 14 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2024 թվականի հուլիսի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու տեխնիկական հեղուկների վաճառքով: