Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը, Արթուր Հովհաննիսյանի` համայնքի ղեկավարի առաջին տեղակալին ներկայացրած 2024 թվականի մայիսի 23-ի N 2274-S հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արթուր Հովհաննիսյանին (գրանցման համարը՝ 79․00680) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 1-ին փողոց 32/2 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2024 թվականի ապրիլի 01-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: