Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Բակրատ Գուգուշի Աղամալյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Ագարակ քաղաքի Ե․Չարենցի փողոց 26/56 հասցեում գտնվող 35,15 քմ արտաքին մակերեսով երկհարկանի շինությունը /ավտոտնակը և օժանդակ շինությունը/ և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,002 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0046-0059) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Բակրատ Գուգուշի Աղամալյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Շինության համար՝ 10 000 դրամ x 0,1209 x 35,15 քմ = 42497 /քառասուներկու հազար չորս հարյուր իննսունյոթ / ՀՀ դրամ
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի՝ 1221 դրամ x 20 քմ =24420 /քսաչորս հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |