Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -
 

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով

1.Ընդունել <<Լիճքվազ>> ՓԲԸ-ի կողմից Մեղրի համայնքապետարանին նվիրատվության կարգով հատկացված ZIL MKZ-22300(ZIL-49456) մակնիշի (նույնականացման համար՝ X89A22300CDAA3001), արտադրման տարեթիվը՝ 2012) աղբատար մեքենան:

2.Սահմանել, որ մեքենայի ներմուծման, հաշվառման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքի բյուջեի միջոցներով:

3.Սույն որոշման 1-ին կետում նշված մեքենայի նկատմամբ համայնքի իրավունքը գրանցվելուց հետո մեքենան անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար ) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով՝ համաձայն հավելվածի:։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner