Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 06-ի N113-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող` մարզ Սյունիք, համայնք Մեղրի Մեղրի ք․, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0036), մարզ Սյունիք, համայնք Մեղրի Ագարակ ք․, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0037), մարզ Սյունիք, համայնք Մեղրի գյուղ Լեհվազ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0034), մարզ Սյունիք, համայնք Մեղրի գյուղ Գուդեմնիս (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ N02122024-09-0035) հասցեներում գտնվող գույքը՝ գազամատակարարման համակարգերը անհատույց օգտագործման (շահագործման) իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
2.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Անդրեասյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործողի (շահագործողի) հետ կնքել անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ.
1)անհատույց օգտագործման մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2)պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Փոխառուի կողմից, իսկ նոտարական վավերացման ծախսերը` Փոխատուի կողմից:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Մկրտչյանը: